
«Դուք, հնարավոր է, Մեսսիին եք համարում լավագույնը, բայց ես ինձ եմ համարում լավագույնը». Կրիշտիանու Ռոնալդու

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծիք է հայտնել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ իր մրցակցության մասին:
«Մրցակցությունը Մեսսիի հե՞տ: Ես չեմ անհանգստանում այդ կապակցությամբ: Վերջին 8 տարիներին ես ցուցադրում եմ խաղի իմ ամենաբարձր մակարդակը: Եվս մեկ այդպիսի ֆուտբոլիստի անուն տվեք:
Տարբերությունը` դու համար 1 ֆուտբոլի՞ստն ես, թե՞ համար 2, մանրուքների մեջ է: Օրինակ, նրանում` դու տիտղոսներ նվաճե՞լ ես, թե՞ ոչ:
Դուք, հնարավոր է, լավագույնը համարում եք Մեսսիին, բայց ես լավագույնը համարում եմ ինձ»,- ասել է Ռոնալդուն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը