Բաժիններ՝

Տխուր էժանություն

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015 թվականի հունվար-սեպտեմբերին ՀՀ ներմուծված ապրանք-ծառայությունների մաքսային արժեքը կազմել է 2 միլիարդ 361.7 միլիոն դոլար։ Դա 26.6%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Մաքսային ծառայության տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ներմուծման ծավալի անվանական անկումը տեղի է ունեցել ներմուծվող ապրանքների էական գնանկման հետևանքով։ Հայաստան ներմուծվող 1302 անուն ապրանքներից 742-ի դեպքում գներն էապես իջել են։

Ըստ մեր հաշվարկների, եթե գները մնային անփոփոխ, ապա ներմուծման ծավալը կկազմեր 2 մլրդ 83.5 մլն դոլար (1 մլրդ 592.6 դոլարի փոխարեն)։ Այսինքն՝ 23%-անոց անկման փոխարեն կունենայինք ներմուծման աճ։ Սրանից կարելի է ենթադրել, որ մեր հայրենակիցները սկսել են նախապատվությունը տալ ներմուծվող էժան ապրանքներին, ինչը վկայում է ՀՀ բնակչության գնողունակության անկման մասին։

Ամբողջական հրապարակումը՝ 168 Ժամ թերթի այսօրվա համարում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս