Բաժիններ՝

Գվարդիոլան հերթական անգամ չի ցանկացել պատասխանել իր ապագայի մասին հարցին

Մյունհենյան «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շարունակում է պահպանել համառ լռություն գերմանական գրանդում իր ապագայի մասին: Թիմի երկրպագուներին և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին շատ է հետաքրքրում հարցն այն մասին, թե արդյո՞ք իսպանացի մասնագետը կերկարաձգի պայմանգիրը «Բավարիայի» հետ:

Բունդեսլիգայի 11-րդ տուրի «Այնտրախտի» հետ արտագնա խաղից առաջ լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ Գվարդիոլան հրաժարվել է պատասխանել համապատասխան հարցին` խնդրելով չշոշափել այդ թեման:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մյունհենցիների ղեկավարությունը մտադիր է նոյեմբերի առաջին օրերին Գվարդիոլայից պատասխան ստանալ: Ակումբում մեծ հույս ունեն, որ Գվարդիոլան կերկարաձգի իր պայմանագիրը:

Մարզչի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2016թ. ամառը:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս