Բաժիններ՝

Թուրքիայի ընդդիմությունը կողմ է Հայաստանի հետ սահմանները բացելուն

Կուսակցությունը մասնակցելու է նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում:

Այս մասին Today’s Zaman-ում գրում է Հասան Կանբոլատը:

Ընդդիմադիր կուսակցությունը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ հաստատել քաղաքական, տնտեսական, դիվանագիտական կապեր: Կուսակցությունը պատրաստ է սկսել գործընթաց՝ ուղղված հարևան երկրի հետ հարաբերությունների բարելավմանը:

Նշվում է, որ Թուրքիայի հայ համայնքը սերտորեն համագործակցում է «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության հետ, ինչի արդյունքում կուսակցությունից խորհրդարան անցավ ազգությամբ հայ Գարո Փայլանը, ով HDP-ի կազմում առանցքային դերակատարներից է:

Կուսակցության հետ համագործակցում է «Նոր վերածնունդ» ՀԿ-ն, որն ակտիվորեն աշխատում է Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031