Բաժիններ՝

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հայտարարել է Հայաստանի նկատմամբ իր ագրեսիվ մտադրության մասին

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հայտարարել է, որ «իրենք ամեն ինչ կանեն, որ օկուպացիայից ազատագրեն Ադրբեջանի տարածքը»: Այս մասին վերջինս ասել է APA-ի թղթակցի հետ զրույցում:

Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը «մեկ ժողովուրդ են, երկու պետություն»:

Հարցին, թե ինչ քայլերի կդիմի Թուրքիան՝ «ազատագրելու ադրբեջանական տարածքները», Աքարը պատասխանել է. «Ամեն բան լավ է լինելու: Դրանում վստահ եղեք: Մենք կանենք ամեն ինչ, ինչ մեր ձեռքերում է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս