
Պերեսը շատ գոհ է Բենիտեսի աշխատանքից

Մադրիդյան «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը շատ գոհ է թիմի գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսի աշխատանքից: Թագավորական ակումբի ղեկավարն ինքն է այդ մասին ասել Բենիտեսին:
«Ռաֆա, դու շատ լավ գլուխ ես հանում գործից»,- Պերեսի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Պետք է նշել, որ Իսպանիայում Բենիտեսի աշխատանքը միանշանակ գնահատականի չի արժանանում: Շատերը կարծում են, որ նա բացահայտ պաշտպանական ֆուտբոլ է դավանում: Ուրիշները կարծում են, որ Բենիտեսն ուղղակի ցանկանում է հասնել հավասարակշռված խաղի:
Պրիմերայի 9 տուրերի արդյունքում «Ռեալը» հավաքած 21 միավորներով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը