
«Այս մրցաշրջանը կդառնա «Արսենալի» մրցաշրջանը». Թիերի Անրի

«Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին բացատրել է, թե ինչու պետք է Անգլիայի ընթացիկ առաջնությունը հաղթի լոնդոնյան ակումբը:
«Ես իրոք մտածում եմ, որ այս մրցաշրջանը կդառնա «Արսենալի» մրցաշրջանը: Թիմը սովորել է արդյունքի հասնել մեծ խաղերում, իսկ դա շատ կարևոր է չեմպիոնական մրցավազքում:
Ուոլքոթը և Ժիրուն տարբեր դիրքերում են հանդես գալիս և դրանով իսկ առաջ են մղում իրար: Այսպիսով, հարձակման գծում առողջ մրցակցություն է առաջացել, որը միշտ անհրաժեշտ է:
Վերջապես արթնացավ Օզիլը: Մենք գիտենք, թե նա ինչի է ընդունակ: Նա հոյակապ ֆուտբոլիստ է, Աշխարհի չեմպիոն՝ հիասքանչ տեխնիկայով և դաշտի լավ տեսողությամբ, բայց առաջ նրան խանգարում էր անկայունությունը:
Կասոլան թիմի ուղեղն է, ով որոշում է խաղը: Իսկ գրավչություն խաղի մեջ ցուցաբերում է Ալեքսիս Սանչեսը, առանց որի չեմպիոնական տիտղոսը նվաճել չի հաջողվի: Երբ չիլիացին լավ վիճակում է, «Արսենալը» պրակտիկորեն անպարտելի է»,- նշել է Անրին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը