
««Մանչեսթեր Յունայթեդի» խաղում բացակայում է կրեատիվությունը և ռիսկը, և այնպիսի զգացողություն է, որ Վան Գալը չի ուզում, որպեսզի տղաները հաղթանակ տանեն». Փոլ Սքոուլզ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Փոլ Սքոուլզը Անգլիայի Լիգայի գավաթի 4-րդ ռաունդում «Միդլսբրոյից» կրած պարտությունից հետո իր կարծիքն է հայտնել թիմի խաղային ոճի մասին:
«Խաղում բացակայում է կրեատիվությունը և ռիսկը: Հիմա սա թիմ է, որի դեմ չես ցանկանում խաղալ, որովհետև նրանք չափից լավ կազմակերպված են: Այնպես է թվում, կարծես Վան Գալը չի ուզում, որպեսզի տղաները հաղթանակներ տանեն: Սա այն թիմը չէ, որտեղ ինձ դուր կգար խաղալ:
Մարզչի համար ամենաբարդ բանը գոլերն են և կրեատիվությունը: Ես ներկա էի դերբիին, և Ուեյն Ռունին փայլուն էր շարժվում, բայց թիմում ոչ ոք չկա, ով կկարողանար նրան փոխանցում կատարել:
Ես խաղացել եմ գերազանց հարձակվողների կողքին և չեմ կարծում, որ այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Ռուդ Վան Նիսթելրոյը, Էնդի Քոուլը, Դուայթ Յորքը կամ Թեդի Շերինգեմը, կկարողանային խաղալ այս թիմում»,- հաղորդել է Սքոուլզը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը