
Պեդրոն ասել է ընկերներին, որ դժբախտ է «Չելսիում»

Իսպանացին հիասթափվել է նոր թիմի մակարդակից: Նա ամռանը հեռացել էր «Բարսելոնայից» խաղային անբավարար ժամանակի պատճառով: Պեդրոն ընտրություն էր կատարում «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև` արդյունքում ընտրելով լոնդոնցիներին:
Մրցաշրջանում «կապույտների» վատ մեկնարկից հետո իսպանացին հիասթափվել է իր ընտրությունից և այդ մասին ասել է ընկերներին, որոնց մեջ է եղել նաև Սեսկ Ֆաբրեգասը: Fichajes-ի տեղեկությամբ՝ Պեդրոն ցանկանում է ամռանը վերադառնալ «Բարսելոնա»:
Պեդրոն «Չելսիի» կազմում անցկացրած իր առաջին խաղում դարձել է գոլի հեղինակ, որը դեռ միակն է ԱՊԼ-ում:
Պեդրոն ամռանը «Չելսի» է տեղափոխվել 30 մլն եվրոյով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը