Բաժիններ՝

Ռոջերսը կարող է գլխավորել «Չելսին»

The Telegraph-ը հայտնում է, որ «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կարող է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը գլխավորել Լոնդոնի «Չելսին»:

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկում են պայմանագրի կետերը, և, եթե համաձայնության գան, ապա կկնքեն պայմանագիր մինչև մրցաշրջանի ավարտը:

«Չելսին» գլխավորելու տարբերակներում նշվում են նաև Հիդինգի, Լեոնիդ Սլուցկիի, Դիեգո Սիմեոնեի և Պեպ Գվարդիոլայի անունները:

Ներկայումս ակումբը գլխավորում է Ժոզե Մոուրինիոն, ով, սակայն, դեռ հաջողություններ չի գրանցում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031