
Մասկերանոն դատարանում հանդես է եկել խոստովանականով

«Բարսելոնայի» պաշտպան Խավիեր Մասկերանոն իրեն մեղավոր է ճանաչել Իսպանիայի հարկային մարմինների հանդեպ մեքենայության մեջ:
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը դատարանում խոստովանել է, որ խուսափել է 1.5 մլն եվրոյից ավելի հարկերի վճարումից: Խոսքը վերաբերում է իր կերպարը վաճառելու իրավունքներն ԱՄՆ-ում ու Պորտուգալիայում հիմնված ընկերություններից թաքցնելու մասին: 2011-ին նա չի վճարել 587,822 եվրո, իսկ 2012-ին՝ 968.907 եվրո հարկ:
Չնայած այն բանին, որ Մասկերանոն վճարել է գումարը և տոկոսները՝ մոտ 200 հազար եվրո, նրան այդպես էլ չի հաջողվել խուսափել դատական քաշքշուկներից:
Սիրարփի Աղաբաբյան