
Լապորտա. «Մեսսին երբեք չի հեռանա, իսկ Նեյմարը՝ հնարավոր է»

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է կատալոնական ակումբի շուրջ պտտվող խոսակցությունները, ըստ որոնց՝ Մեսսին և Նեյմարը պատրաստվում են հեռանալ:
«Մեսսին երբեք չի հեռանա «Բարսելոնայից»։ Նա մեր խորհրդանիշն է, մեր սրտի մասնիկը։ Դեռ իմ նախագահության ժամանակ նրա հետ կապված բազմաթիվ առաջարկներ եմ ստացել: Միլանի «Ինտերը» նույնիսկ պատրաստ էր վճարել հրաժարագինը, սակայն միշտ մերժել եմ այդ առաջարկները։
Ինչ վերաբերում է Նեյմարին, ապա այստեղ իրավիճակն այլ է։ Ակումբի տնտեսական վիճակը լավ չէ, իսկ դա նշանակում է, որ նախագահը բյուջեն կարգավորելու համար պետք է ֆուտբոլիստներ վաճառի: Լավագույն տարբերակն առաջատարներից մեկին վաճառելն է։ Բացի այդ, ակտիվորեն շրջանառվում են «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկների մասին լուրերը»,- նշել է Լապորտան:
Սիրարփի Աղաբաբյան