Բաժիններ՝

Քրիստինա Օրբակայտեն գաղտնի ամուսնացել է

Երգչուհի Քրիստինա Օրբակայտեն հայտարարել է, որ գաղտնի ամուսնացել է: Նա պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել թաքցնել պապարացիներից իր հարսանիքը, որը շատ համեստ է եղել, հայտնում է segodnya.ua-ն:

Նա հայտնել է, որ իր դստեր հոր՝ գործարար Միխայիլ Զեմցովի հետ, ամուսնացել է մեկուկես տարի առաջ:

«Ամուսինս համեստ է, նա չցանկացավ ճոխ հարսանիք: Մեր հարսանիքը դեմոկրատական արարողություն էր: Պարզվում է՝ սարսափելի դժվար է ամուսնանալ օտարերկրացու հետ, համերգների ընթացքում ինչ-որ թղթեր պատրաստել, թարգմանել: Այդ պատճառով էլ Մայամիում իմ հյուրախաղերից երկու օր հետո մեզ մոտ ամեն ինչ ստացվեց»,- խոստովանել է երգչուհին՝ նշելով, որ արարողությանը ներկա է եղել մի քանի ընկեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս