IHG-ը ստորագրել է Երևանում իր առաջին հյուրանոցի բացման մասին պայմանագիրը
Աշխարհի առաջատար հյուրանոցային ընկերություններից մեկը`InterContinental Hotels Group-ը հայտարարում է Հայաստանում իր առաջին հյուրանոցի` Holiday Inn® Yerevan-ի բացման պայմանագրի ստորագրման մասին: Հյուրանոցը կբացվի 2018թ.-ին և կգործի համաձայն «Էս-Ջի-Այ-Ինվեստ» (SGI-Invest) ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի:
Holiday Inn Yerevan-ը գտնվելու էԵրևանի Ամիրյա նփողոցում, Հանրապետության հրապարակի հարևանությամբ: Հյուրանոցը կունենա 191 համար, ներառյալ ներկայացուցչական դասի 47 հյուրասենյակ, 17 ստուդիո և 12 սյուիթ: Հյուրանոցում կլինի նաև ընդարձակ կոնֆերանսդահլիճ, երեք խորհրդասենյակներով, և ընդունելությունների դահլիճ՝ առանձի նմուտքով, ինչպես նաև` հանգստի և ֆիթնեսի ընդարձակ կենտրոն`փակ լողավազանով:
Հյուրանոցը կունենա ապրանքանիշին հատուկ Open Lobby` շուրջօրյա գործող ռեստորանով և բարով: Holiday Inn Open Lobby-ին փոխակերպել է ավանդական լոբբիի ձևաչափը` համակցելով ընդունարանը, լոբբին, ռեստորանը, բարը, հանգստի վայրը և բիզնես կենտրոնը մեկ բաց ամբողջական տարածքում և թարմացնելով դիզայնը` նրան ավելի ժամանակակից շունչ հաղորդելու համար: Գաղափարը ծագել էր ուսումնասիրության արդյունքում, թե ինչպես են մարդիկ օգտագործում տան տարածքը: Նպատակը բաց տարածքում հյուրերի համար առավել հարմարավետություն ապահովելն է, անկախ այն բանից, թե նրանք ինչ են ցանկանում անել` սնվել, հանգստանալ, աշխատել, թե լավ ժամանակ անցկացնել:
Արոն Լիբինսոնը (Aron Libinson)` IHG-ի օպերացիոն գործունեության զարգացման գծով փոխնախագահը, Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում, այսպես մեկնաբանեց պայմանագրի ստորագրումը. «Մենք շատ ոգևորված ենք Երևանում բացվելիք մեր առաջին IHG հյուրանոցի պայմանագրի ստորագրումով: Holiday Inn ապրանքանիշը Հայաստան մեկնած զբոսաշրջիկներին կտա ճիշտ այն, ինչ նրանք ուզում են և ինչի կարիքն ունեն հյուրանոցում կանգ առնելիս՝ ժամանակակից դիզայնից մինչև հյուրասենյակների հարմարավետ պայմանները: Այս հյուրանոցը «SGI-Invest»ՍՊԸ-ի հետ մեր համագործակցության հրաշալի սկիզբ է և մենք ակնկալումենք ընդլայնել IHG-ի ներկայությունը Հայաստանում»:
Գագիկ Զաքարյանը` «SGI-Invest»ՍՊԸ–ի սեփականատերը, նշեց. «Երևանի գրավչությունը` որպես զբոսաշրջային ուղղություն, աճում է, ինչով էլ պայմանավորված մեծանում է որակյալ հյուրանոցների նկատմամբ պահանջարկը: Ճիշտ ժամանակն է Երևան բերել Holiday Inn հանրահայտ ապրանքանիշը` հյուրերին հնարավորություն տալով բացահայտելու ազգային մշակույթը և քաղաքի ուրույն ճարտարապետությունը: Մենք վստահ ենք, որ այս ապրանքանիշի ժառանգությունը, հյուրանոցներ կառավարելու IHG-ի մեծ փորձը, գտնվելու գերազանց վայրը և սպասարկման բարձր չափանիշները կապահովեն նոր հյուրանոցի հաջողությունը»:
Holiday Inn-ն աշխարհի ամենաճանաչված հյուրանոցային ապրանքանիշն է: Ներկայումս այն աշխարհի ամենախոշոր հյուրանոցային ցանցն է: IHG-ն կառավարում, վարձակալում կամ որպես սեփականություն տնօրինում է ավելի քան 4900 հյուրանոց և 727000 հյուրասենյակ գրեթե 100 երկրում:
Ավելի քան 1300 հյուրանոց գտնվում է կառուցման փուլում: IHG-ն նաև ստեղծել և կառավարում է IHG® RewardsClub ծրագիրը, որը ներառում է ավելիքան 90 մլն անդամ: