«Հենրիխը ներկայացնում է մի տղայի պատմություն, ով վաղ կորցրեց հորը և սփոփվեց ֆուտբոլով». Միրչա Լուչեսկո
«La Gazzetta dello Sport»-ի «Extra Time» հավելվածն անդրադարձել է Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուին: Ֆուտբոլային տարբեր հարցերի մասին խոսելիս՝ Լուչեսկոն զերծ չի մնացել խոսել նաև Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։
Նա նշել է, որ Հենրիխը ներկայացնում է մի տղայի պատմություն, ով վաղ կորցրեց հորը և սփոփվեց ֆուտբոլով: Լուչեսկոն նաև առանձնացրել է Հենրիխի կրթված լինելու փաստը՝ նշելով, որ նա խոսում է 5 լեզուներով:
«Կլոպը չգիտեր, թե ինչ աներ, քանի որ Մխիթարյանը չէր օգտագործում հիանալի պահեր։ Սակայն նրա խնդիրները դասական էին ֆուտբոլիստի համար, ով տեղափոխվել էր Արևելյան Եվրոպայից։
«Շախտյորում» նրա վրա ճնշում գործադրում էի միայն ես, իսկ «Բորուսիայում» ամեն ինչ ավելի բարդ է՝ մամուլ, հեռուստատեսություն, երկրպագուներ»,- նշել է Լուչեսկուն:
Սիրարփի Աղաբաբյան