
GQ տղամարդկանց ամսագիրն ընտրել է տարվա ամենասեքսուալ կանանց

Ամերիկյան GQ տղամարդկանց ամսագիրը կազմել է 2015թ. ամենասեքսուալ կանանց վարկանշային աղյուսակը:
Վարկանշային աղյուսակը հրապարակվել է GQ-ի կայքում, սակայն, ինչպես նշում է պարբերականը, այն ավելանալու է:
Հաղթողի անունը հայտնի կդառնա 2015 թվականի դեկտեմբերին:
Ցուցակը դեռ կազմված է առանց հերթականության կամ մրցանակային տեղերի:
Տվյալ պահին ցուցակում կա 8 հավակնորդ: Նրանց թվում են մոդելներ Բելլա Հադիդը, Շառլոտա Մակ-Քիննին, Քենդալ Ջենները, Թոնի Գարն ու Սյուկի Ուոթերհաուսը:
Ցուցակում է հայտնվել նաև Լեննի Կրավիցի դուստրը՝ դերասանուհի Զոի Կրավիցը, ու Նատալի Էմանուելը «Գահերի խաղը» սերիալից: