Բաժիններ՝

Հայաստանի և Իրանի միջև անհրաժեշտ է ստեղծել անկախ ֆինանսական համակարգ

Հայաստանի և Իրանի միջև առևտրի ծավալները մեծացնելու համար անհրաժեշտ ֆինանսական և լոգիստիկ համակարգերի ստեղծման հարցում մեծ դեր կարող են խաղալ տեղեկատվական տեխնոլոգիաները: «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այս գաղափարը կյանքի կոչելու համար պետք է պետականորեն կենտրոնանալ սեփական էլեկտրոնային համակարգեր ստեղծելու վրա, ոչ թե բողոքել, որ մաստեր քարտը չի աշխատում, այլ ստեղծել սեփական ֆինանսական համակարգ և հնարավորինս անկախանալ մեծ մաստեր ընկերություններից:

«Ի՞նչ կարիք կա նորից հարստացնել մաստեր քարտին ու հետո բողոքել, որ մաստեր քարտն այս տարածաշրջանում իր քաղաքականությունն է վարում, եթե կարելի է այս գլխից անկախանալ ու այս երկու երկների միջև անկախ ֆինանսական համակարգ ստեղծել: Բայց այդ աշխատանքը գլուխ բերելու համար հաստատ պետական նախաձեռնություն է պետք, մասնավոր ընկերությունները չեն կարող միայնակ իրականացնել: Այստեղ իրանական ընդամենը մի «Մելլաթ» բանկը կա, որ պետական բանկ է և աջակցում է, որ իրանական բիզնեսմենները կարողանան իրենց ապրանքնրն արտահանեն Հայաստան»,- ասաց Ա.Պողոսյանը:

Նա նաև նշեց, որ Իրանում զարգացած են մեքենաշինական, սարքաշինական, էլեկտրոնիկայի ուղղությունները. «Ծրագրավորման մասը, էլեկտրոնային համակարգեր կառուցելու մասը եթե համատեղվի էլեկտրոնային սարքերի արտադրության, մեքենաշինության հետ, կարող է լավ արդյունքներ տալ»:
Գայանե Խաչատրյան

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս