Օգտագործեք կաղամբի տերև ու մեղր՝ հազն ու բրոնխիտը բուժելու նպատակով
Հաճախակի հազն անհանգստացնում է բոլորին: Երբեմն նույնիսկ անհրաժեշտ է լինում դիմել դեղորայքի օգնությանը: Սակայն դեղերի փոխարեն կարող եք օգտագործել կաղամբի տերև և մեղր: Այս համադրությունը կօգնի օրգանիզմին պայքարել հազի դեմ ինքնուրույն՝ առանց որևէ դեղորայքի: Այս բուժումը կարող եք սկսել յուրաքանչյուր տարիքում: weeklyhealthylife.com կայքի փոխանցմամբ՝ այն կօգնի նաև երեխաներին:
Ձեզանից պահանջվում է միայն մեկ գլուխ կաղամբ և մեղր: Պրոցեդուրան շատ պարզ է:
Կաղամբի մեկ տերևը եռացրեք ջրի մեջ մի քանի րոպե, մինչև փափկելը: Տերևի մի կողմին մեղր քսեք և տերևը տեղադրեք կրծքավանդակին անպես, որ մեղրը լինի կրծքավանդակի և տերևի միջև: Տերևի վրայից փաթաթեք պոլիէթիլենային տոպրակ և տաք շալ: Գործողությունը պետք է կատարել գիշերը՝ քնելուց առաջ: Առավոտյան հանեք կաղամբը: Մաշկը մաքրեք կտորով կամ լվացեք ջրով:
Եթե բրոնխիտը նոր է սկսվում, կարող եք կատարել նույն գործողությունն ու զգալ արդյունքը նույնիսկ մեկ անգամից հետո: Այս գործողությունը պետք է կատարել 5-7 անգամ, մինչև հազն ամբողջովին չդադարի:
Մեղրը տաքացնում է կաղամբն ու թույլ է տալիս նվազեցնել հազն ու մաքրել բորբոքումները: Մեղրի փոխարեն՝ կարող եք նաև գերչակի յուղ օգտագործել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը