Ինչպե՞ս ջուրը ճիշտ խմել

5sfer.com կայքը գրում է. «Առողջության բարելավումը պետք է սկսել ամենապարզ ու ամենակարևոր գործողությունից՝ ջուրը ճիշտ խմելուց: Սավոք սրտի, փոքր հասակից մեզ չեն սովորեցնում, թե ի՞նչ քանակի ջուր է անհրաժեշտ օրգանիզմին ու ինչպե՞ս այն ճիշտ խմել, ինչը կկանխեր շատ հիվանդությունների առաջացումը:

Միանգամից շատ ջուր խմելն անիմաստ է, քանի որ մեկ բաժակ ջրի 1/3-ն է յուրացվում օրգանիզմի կողմից, մյուս մասը դուրս է գալիս օրգանիզմից, հետևաբար՝ միանգամից շատ ջուր խմելը կարող է վնասել երիկամները: Չի կարելի առավոտյան 1 լիտր ջուր խմել, իսկ անհրաժեշտ քանակը լրացնելու համար մյուս 1 լիտրը խմել երեկոյան: Այդպես օրվա անհրաժեշտ քանակի ջուրը չես ստանա:

Որոշ մարդիկ խուսափում են շատ ջուր խմելուց, որպեսզի անընդհատ զուգարանի կարիք չունենան, բայց նրանք չգիտեն հեղուկ ընդունելու հիմնական կանոնը՝ քիչ-քիչ խմել: Այդ դեպքում խմելն ավելի հեշտ է, իսկ զուգարան վազելու անհրաժեշտություն չի առաջանում:

Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր հեղուկներն են փոխարինում ջրին: Օրվա հեղուկի պաշարը լրացնելու համար կարելի է օգտագործել ջուր, խոտաբույսերով թեյ, կանաչ թեյ (ոչ քաղցր): Կանաչ թեյը պետք է կազմի օրվա քանակի 0.5 լիտրից ոչ ավելին: Մնացած մասը պետք է լինի սովորական ջուրը:

Կարդացեք նաև

Հյութերում, քաղցր թեյերում, գազավորված ըմպելիքներում, սուրճի մեջ կա գլյուկոզա, որը բարձրացնում է արյան մեջ շաքարի քանակը, հետևաբար՝ դրանք ջրին փոխարինել չեն կարող: Ընդհակառակը՝ դրանք վնասում են օրգանիզմը:

Ամեն մարդ ջուր խմելու իր նորման ունի: Դա կարելի է իմանալ հետևյալ եղանակով.

Ամռանը, երբ ջերմաստիճանը +15-ից բարձր է, 1կգ քաշի համար՝ 40 մլ՝ մեկ օրվա ընթացքում: Ձմռանը, երբ օդի ջերմաստիճանը ցածր է +15-ից, 1կգ քաշի համար՝ 40 մլ: Եթե մարդը գտնվում է արևի ուղիղ ճառագայթների տակ, ապա օրվա ջրի քանակը պետք է լինի 50մլ՝ 1կգ քաշի համար:

Կան նաև կյանքի տարբեր իրավիճակներում ջուր խմելու կանոններ.

Ովքեր զբաղվում են սպորտով, գնում են շոգեբաղնիք, պետք է օրվա նորմայում 0.5 լ ավելացնեն՝ պարապմունքի ամեն ժամի համար:

Ալկոհոլ օգտագործելու դեպքում պետք է 0.5 լ ջուր ավելացնել՝ 1լ սպիրտային խմիչք օգտագործելու ժամանակ և հաջորդ օրը:

Աղի կերակուրներ ուտելու օրը ևս պետք է 0.5 լ ավելացնել օրվա նորմայում:

Ինչպե՞ս օրվա ընթացքում ջուրն էֆեկտիվ խմել.

Փորձագետներն առաջարկում են հետևյալ սխեման. արթնանալուց հետո անհրաժեշտ է 1 բաժակ ջուր խմել (250մլ), դա օգնում է օրգանիզմին արթնանալ ու լավացնում է ինքնազգացողությունը: Օրվա ընթացքում քիչ-քիչ լրացնել անհրաժեշտ քանակությունը: Պետք է փոքր կումերով խմել: Քնելուց առաջ 250մլ ջուրը բաժանել երեք մասի ու փոքր կումերով խմել:

Եթե մինչև այժմ օրական 1 լիտր ջուր էիք խմում, իսկ ձեր օրվա նորման 3 լիտր է, ապա չի կարելի միանգամից այն լրացնել: Ամեն շաբաթ 0.5 լիտր ավելացնելով՝ հասեք ձեր նորմային»:

Հոդվածի հեղինակը վերջում նշում է, որ մասնագիտական կրթություն չունի, բայց ինֆորմացիան ստացել է մասնագետից, կիրառել է առաջարկվող եղանակն ու զգացել տարբերությունը. «Հենց դրա համար որոշեցի կիսվել այս ինֆորմացիայով: Հնարավոր է, որ ձեզնից շատերին ևս այն այնքան օգտակար լինի, ինչքան ինձ եղավ»:

Թարգմանությունը՝ 168.am-ի

 

Տեսանյութեր

Լրահոս