
Առողջ նախաճաշ. մաքրեք օրգանիզմը տոքսիններից

Առավոտյան առողջ նախաճաշը կարևոր է ոչ միայն առողջության համար, այլևս դրա շնորհիվ օրգանիզմում տոքսիններ չեն կուտակվի: Առողջ նախաճաշից շատ բան է կախված՝ աղիների մաքրություն, լավ մարսողական համակարգ և ամուր օրգանիզմ: Ավելին, այդպիսով վերականգնվում է մաշկը:
Healthyfoodhouse կայքը ներկայացնում է առողջարար նախաճաշ, որը կօգնի այրել օրգանիզմի ավելորդ ճարպերը, կկարգավորի քաշը և կօգնի ազատվել 3-5 կիլոգրամ ավելորդ քաշից: Այն նաև կօգնի ազատվել փորկապությունից և փորի փքվածությունից: Ավելին, ձեր եղունգները, մազերն ու ոսկորներն ավելի կառողջանան:
Բաղադրություն
- 2ճ/գ վարսակի փաթիլներ
- 300մլ կեֆիր
- Մի քանի հատ սալոր
- Մի փոքր կակաո
- 1թ/գ աղացած կտավատի սերմեր
Պատրաստման եղանակը
Այս նախաճաշը պետք է պատրաստել նախորդ գիշերը:
100մլ եռացրած ջուրը լցրեք սալորի վրա, ծածկեք և թողեք մնա 5-10րոպե: Վարսակի փաթիլները, աղացած կտավատն ու կակաոն լցրեք այլ տարայի մեջ, վրան կեֆիր ավելացրեք և լավ խառնեք:
Երբ սալորը սառչի, կտրատեք, հարեք և ավելացրեք մյուս բաղադրիչներին: Պատրաստած խառնուրդը դրեք սառցախցիկը: Հաջորդ առավոտյան ձեր համեղ և օգտակար նախաճաշը պատրաստ է: Առաջին օրը տարօրինակ զգացողություն կունենաք ստամոքում, այսկերպ լավանում է մարսողական համակարգը, սակայն ժամանակի ընթացքում այդ զգացողությունը կանցնի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը