Բաժիններ՝

Ադրբեջանն վիճակի չէ բավարարել Վրաստանի գազի պահանջարկը. Կախա Կալաձե

Ադրբեջանն վիճակի չէ բավարարել Վրաստանի գազի պահանջարկը, հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ ու էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն. Այս մասին տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:

«Մենք առավելագույնս մի կողմ ենք դնում այն անառողջ էյֆորիայի մասին հայտարարությունը, որը վերջին շրջանում բարձրացվել էր քաղաքական գործիչների ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների կողմից «Գազպրոմի» հետ աշխատանքային հանդիպումից հետո: Ինչո՞ւ չկան հավելյալ ծավալներ: Այդ հարցը հարկավոր է տալ Ադրբեջանին:

Այդ ժամանակ ես ձեզ եմ հարցնում՝ ինչո՞ւ է Ադրբեջանը պայմանագիր կնքում «Գազպրոմի» հետ, եթե ունի այդ ծավալները, որպեսզի օգտագործի ներքին շուկայի համար: Ես չեմ կարող ասել, թե ինչ արժեք կունենա: Եթե այն ընդունելի լինի, մենք, հավանաբար, կիրականացնենք յդ նախագիծը»,- հայտարարել է նա:

Նա խոսքով՝ «Գազպրոմի» հետ այսօր գործող պայմանագիրը ստորագրվել է 2003-ին, այդ ժամանակից ի վեր ձևակերպվել է 21 հավելում:

Նրա խոսքով՝ «Գազպրոմի» հետ գործող պայմանագրի շրջանակում մի քանի տարի անցկացվել են ամենամյա հանդիպումներ ինչպես Սաակաշվիլիի ժամանակ, այնպես էլ նրանից առաջ:

Նա հիշեցրել է, որ Վրաստանը գազ էր ստանում Ռուսաստանից անգամ պատերազմից հետո: «Սակայն, չգիտես ինչու, այդ փաստերը մոռանում են, դրանց մասին ոչ ոք չի խոսում»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս