
«Ռեալը» վատ է խաղում և միայն բացառիկ ֆուտբոլիստներն են նրան փրկում

Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սեսար Լուիս Մենոտին քննության է ենթարկել ընթացիկ մրցաշրջանում մադրիդյան «Ռեալի» խաղը:
1978թ. Աշխարհի չեմպիոնը ուղղակի ասել է, որ թիմի խաղը Ռաֆայել Բենիտեսի գլխավորությամբ իր դուրը չի գալիս:
«Իհարկե, ես չեմ տեսնում թիմի խաղը ստադիոնում և չունեմ ամբողջական պատկեր: Արդյունքում չեմ կարող միանշանակ դատողություններ անել: Սակայն ինձ համար ընդհանուր առմամբ «Ռեալը» վատ է խաղում: Թիմի խաղը լի է զգուշավորությամբ և նրան փրկում են միայն առանձին ֆուտբոլիստներ: «Սերուցքայինների» կազմում հանդես են գալիս բացառիկ խաղացողներ, ինչի շնորհիվ էլ թիմը հաղթում է և հանդիսանում է «Ռեալը»»,- Մենոտիի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Իսպանիայում շատերն են գտնում, որ այս մրցաշրջանի «Ռեալը» դավանում է խաղի պաշտպանական ոճը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը