Դեյվիդ Բեքհեմը կվերամիավորի «Մանչեսթեր Յունայթեդի» ոսկե կազմը` երեխաների օգնության համար բարեգործական խաղում
Նոյեմբերին տեղի կունենա «Խաղ երեխաների» համար: Խաղին կմասնակցեն «Մանչեսթեր Յունայթեդի» բազմաթիվ հայտնի ֆուտբոլիստներ, որոնց թվում նաև Դեյվիդ Բեքհեմեը, ով կլինի Անգլիայի և Իռլանդիայի թիմի ավագը: Կգլխավորի թիմը Սըր Ալեքս Ֆերգյուսոնը:
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը հրապարակել է այս հանդիպման կազմերը:
Անգլիայի և Իռլանդիայի կազմը.
Դեյվիդ Սիմեն, Դեյվիդ Ջեյմս, Սոլ Քեմբել, Ջոն Թերրի, Ֆիլ Նևիլ, ՌԻո Ֆերդինանդ, Ջեյմի Կարագեր, Էշլի Քոուլ, Նիկի Բաթ, Դեյվիդ Բեքհեմ, Փոլ Սքոուլզ, Ռայան Գիգզ, Մայքլ Օուեն, Էնդի Քոուլ:
Մնացած աշխարհի թիմի կազմը.
Էդվին Վան Դեր Սար, Կաֆու, Ֆաբիո Կանավարո, Ալեսանդրո Նեստա, Լուիշ Ֆիգու, Ռոնալդինիո, Պատրիկ Վիեյրա, Միխայել Բալաք, Մասիմո Ամբրոզինի, Զինեդին Զիդան (ավագ), Ռոբեր Պիրես, Դուայտ Յորք, Պատրիկ Կլյուվերտ, Ուլե-Գունար Սուլշեր, Լենդոն Դոնովան: Մարզիչը` Կարլ Անչելոտի:
Խաղի բոլոր տոմսերը վաճառված են: Ամբողջ գումարը կփոխնացվի ՅՈւՆԻՍԵՖ-ի` «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 16 տարիների գործընկերոջ հաշվին, որն այդ միջոցները կուղղի կարիքավոր երեխաների օգնության համար:
Բարեգործական խաղը տեղի կունենա նոյեմբերի 14-ին, «Օլդ Թրաֆֆորդում»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը