Որոտանի առաջին օգուտը
ՀՀ 1000 խոշորագույն հարկատուները այս տարվա հունվար-սեպտեմբերին ավելացրել են պետբյուջե վճարած հարկերը 11.2 մլրդ դրամով կամ 2.2 տոկոսով։ Ինչպես երևում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված ցանկից, նրանք այս ընթացքում վճարել են 515.4 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 504.2 միլիարդի փոխարեն։
Սակայն մի նրբություն կա։ 10 ամենախոշոր հարկատուների կտրվածքով՝ հարկային մուտքերն ավելացել են ավելի քան 13 միլիարդ դրամով։ Իսկ մնացած 990 ընկերությունների դեպքում ընդհանուր հարկային մուտքերը նվազել են 2 միլիարդ դրամով։ Ստացվում է՝ խոշորների հարկերն ավելացել են առաջին 10-նյակի շնորհիվ։ Իսկ ավելի կոնկրետ՝ Որոտանի հիդրոկայանների համալիրի շնորհիվ։ Բանն այն է, որ բյուջե է փոխանցվել համալիրի վաճառքի գնի ԱԱՀ-ն և ընկերությունը 7 անգամ ավելացրել է հարկերի չափը՝ հասցնելով 16,7 միլիարդ դրամի։ Այսինքն, եթե այս համալիրը վաճառված չլիներ, 1000 խոշորագույն հարկատուների վճարած հարկերը նվազած կլինեին։
Ամբողջական հրապարակումը՝ 168 Ժամ թերթի այսօրվա համարում