
ԱՄՆ-ի ու Իրաքի զինվորականները ԴԱԻՇ-ի պատանդներին փրկել են մահապատժի ենթարկվելուց

ԱՄՆ-ի ու Իրաքի զինվորականներն Իրաքում փրկել են տասնյակ պատանդների, որոնց գերի էին վերցրել ԴԱԻՇ-ի զինյալները: Օպերացիան սկսվել էր այն բանից հետո, երբ վերջիններիս հայտնի էր դարձել այն մասին, որ զինյալները պատրաստվում են «անխուսափելի մահապատժի ենթարկել» պատանդներին, հայտնում է Պենտագոնը:
Ծանր վնասվածք է ստացել ամերիկացի զինծառայողներից մեկը, ով ավելի ուշ մահացել է հիվանդանոցում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Սա ԱՄՆ բանակի առաջին կորուստն է ԴԱԻՇ-ի դեմ ռազմական օպերացիա սկսելուց ի վեր:
Պատանդներին ազատ արձակելու օպերացիան սկսվել է նախօրեին առավոտյան Իրաքի հյուսիսում գտնվող Խավիջա քաղաքի մոտ: Պենտագոնի տվյալով՝ ԴԱԻՇ-ի 5 զինյալ պատանդ է վերցվել, մի քանի իսլամիստ սպանվել է:
Ինչպես հայտնել են ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, ազատ է արձակվել շուրջ 70 պատանդ: Նրանց թվում են սուննի արաբներ, Իրաքի անվտանգության ծառայության մոտ 20 աշխատակից ու ԴԱԻՇ-ի մի քանի զինյալ, ում գրոհայինները կասկածել էին լրտեսության մեջ:
Մինչ այդ, քրդական հետախուզությունում աղբյուրը հայտնում է, որ փրկվել է միայն 17 մարդ, ովքեր նախկինում ԴԱԻՇ-ի անդամներ են եղել:
Ինչպես հայտնում են Պենտագոնից, ամերիկացի զինվորականները մասնակցել են օպերացիային Քրդստանի կառավարության խնդրանքով: