Բաժիններ՝

ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի գիտխորհուրդը միաձայն դեմ է նոր Սահմանադրությանը. lragir.am

Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆալուլտետը երեկ գիտխորհրդի նիստ է հրավիրել, որի ժամանակ միաձայն որոշվել է դեմ արտահայտվել սահմանադրական փոփոխություններին: «Որոշեցինք ասել՝ ոչ: Չենք հիմնավորում, եթե սկսում ենք հիմնավորել, անընդհատ հարցեր են առաջանում: Չենք ուզում հիմնավորել, մենք ուղղակի ոչ ենք ասում ու վերջ»,- Lragir.am-ին ասել է պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ Ալբերտ Կիրակոսյանը:

Նա նշել է, որ ոչ թե կոնկրետ դրույթների են դեմ, այլ նախագծին ընդհանրապես: Գիտխորհրդի նիստում սահմանադրական փոփոխությունների թեմայով ելույթներ են հնչել, իսկ ներկա անդամները միաձայն որոշել են դեմ արտահայտվել: Հարցին, թե համալսարանի ռեկտորի կողմից իրենց վրա ճնշումներ չե՞ն եղել, Ալբերտ Կիրակոսյանը պատասխանել է. «Բացարձակ, ոչ մի հետապնդում: Ամեն մեկն իր կարծիքն ունի: Մենք գիտխորհրդի նիստում միաձայն ոչ ենք ասել՝ դեկանի գլխավորությամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս