
Պարզվել է Սևանա լճում ջրահեղձ եղած քաղաքացու ինքնությունը

Ինչպես տեղեկացրել էինք՝ այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ժամը 12.45-ին, ՀՀ ՏԿԱԻ-ն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում` Բերդկունք գյուղի մոտակա ափին, նկատվում է քաղաքացու դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները ջրից դուրս են բերել 1949 թ. ծնված Ա. Ց.-ի դին: