«Սա քաղաքական էլիտայի խնդիրն է». Լ. Մարտիրոսյանը՝ սահմանադրական բարեփոխումների մասին

«Քանի որ ես որևէ խնդիր չունեմ «այո»-ի քարոզարշավին միանալու, չեմ միանա, բայց եթե հրավիրեն, կմտածեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների «այո»-ի ճակատին միանալու մասին: Հիշեցնենք, որ Թ. Պողոսյանը խորհրդարանում կողմ էր քվեարկել սահմանադրական բարեփոխումներին:

Հարցին՝ ըստ Ձեզ՝ դրանք հանրության կողմից սպասվա՞ծ փոփոխություններ են, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը պատասխանեց, թե կարծում է՝ հանրությունը չպետք է նման բաներով զբաղվի և պահանջի. «Սա հանրության խնդիրը չէ, սովորական մարդու համար այսպիսի փոփոխություններն առաջնային, ամենօրյա կյանքի խնդիր չեն, այնպես որ՝ զարմանալի չէ, որ հանրությունն աժիոտաժային տրամադրություն չունի, սա քաղաքական էլիտայի խնդիրն է, և ես ուրախ եմ, որ քաղաքական էլիտան այնքան հասուն գտնվեց, որ այս պահին նախաձեռնեց այս կարևորագույն սահմանադրական բարեփոխումները»:

Հարցին էլ՝ եթե գործող իշխանություններն են ներկայացրել այս սահմանադրական բարեփոխումները, կարո՞ղ է լինել այդ վստահությունը հանրության մեջ՝ «այո» ասելու համար, Թ. Պողոսյանը պատասխանեց, որ ինքն էլ դեռ կասկածներ ունի. «Ես «այո» եմ ասել տեքստին, բայց ինքս մինչև հիմա չունեմ պատասխան՝ ինչ եմ ես քվեարկելու, քանի որ դեռ ունեմ այն կասկածները, թե այն ուժը, որը նախաձեռնել է այս բարեփոխումները՝ անելո՞ւ է դրանք, թե՞ ոչ: Հուսով եմ, որ մենք մինչև դեկտեմբերի 6-ը կտեսնենք այնպիսի քայլեր, որոնք կհամոզեն մեզ: Օրինակ, ես երկու նախաձեռնություն ունեմ, տեսնեմ՝ այս ուրբաթ օրն ինչպես են քվեարկելու»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս