Բաժիններ՝

ԲՀԿ նախաձեռնությամբ մանկական հոգեբաններ են այցելել սահմանապահ Բերքաբեր գյուղ

Սահմանային լարվածության օրերին Տավուշի մարզի սահմանապահ գյուղեր այցելած՝ ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչների առջեւ սահմանապահ գյուղերի բնակիչները բարձրացրել էին տարբեր խնդիրներ, որոնց զգալի մասին արդեն իսկ լուծում է տրվել։ Սահմանապահ Բերքաբեր գյուղի բնակիչները ԲՀԿ ներկայացուցիչներին առաջարկել էին գյուղ ուղարկել մանկական հոգեբանների խումբ՝ երեխաների հետ աշխատելու համար, քանզի ադրբեջանական դիրքերից պարբերական, այժմ արդեն՝ ծանր հրետանուց գնդակոծությունների հետեւանքով երեխաները լուրջ սթրեսային վիճակում են գտնվում։

Նախօրեին Բՙարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախաձեռնությամբ մանկական հոգեբաններ են այցելել սահմանապահ Բերքաբեր գյուղ, որտեղ վերջիններս անհրաժեշտ մասնագիտական օգնություն են ցուցաբերել թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին։

ԲՀԿ գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031