
Մխիթարյանը, ամին ինչից դատելով, չի մեկնի «Գաբալայի» հետ խաղին. Անվտանգության հետ կապված այնտեղ դժվարություններ կան. Վատցկե

Հայաստանի և Ադրբեջանի միջև ծանր հարաբերությունները կարող են զրկել դորտմունդյան «Բորուսիային» առաջատար ֆուտբոլիստներից մեկից:
«Մխիթարյանը, ամեն ինչից դատելով, չի մեկնի «Գաբալայի» հետ խաղին: Մենք ուսումնասիրել ենք իրավիճակը: Գոյություն ունի լրջագույն կոնֆլիկտ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Վախ կա մեր ֆուտբոլիստի պահպանության կապակցությամբ. չէ՞ որ այնտեղ անվտանգության հետ կապված դժվարություններ կան:
Մենք մտադիր ենք հոգ տանել մեր ֆուտբոլիստների մասին: Եթե Մխիթարյանը վախի զգացողություն ունենա, մենք հաշվի կառնենք ստեղծված հանգամանքները»,- հայտարարել է դորտմունդյան «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոախիմ Վատցկեն Bild-ին տված հարցազրույցում:
Եվրոպայի լիգայի «Գաբալա»-«Բորուսիա» խաղը տեղի կունենա հինգշաբթի օրը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը