
«Ես աշխարհի լավագույն թիմի հիմնական կազմում եմ, ինչո՞ւ պետք է հեռանամ». Քարիմ Բենզեմա

Ֆրանսիացի հարձակվողը պատմել է, թե ինչպես հաճույք ստանալ լրագրողների աշխատանքից:
«Ամեն ամառ մենք եղբորս և ընկերներիս հետ ծիծաղում ենք նորությունների վրա: Մենք սպասում ենք, թե այս անգամ ինչ լուրեր կլինեն: Մտածում եմ, որ «Ռեալը» և «Բարսելոնան» ֆուտբոլի գագաթնակետն են: Ես աշխարհի լավագույն թիմի մեկնարկային կազմում եմ, ինչո՞ւ պետք է ինչ-որ տեղ գնամ: Ամեն ինչ շատ պարզ է. ես երջանիկ եմ «Ռեալում»»,- հայտարարել է Բենզեման leJDD-ին տված հարցազրույցում:
2015թ. ամռանը եվրոպական մեդիաները հայտնել էին, որ Բենզեման մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն:
2009-ից Բենզեման «Ռեալում» անցկացրել է 289 հանդիպում, խփել է 140 գնդակ և դարձել է 72 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը