
Նեյմարը «Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր կստորագրի

«Բարսելոնայի» հարձակվողը հայտարարել է, որ չի լքի Կատալոնիան: «Մենք ակումբի հետ նոր պայմանագրի բանակցությունների պրոցեսում ենք: Ես երկար տարիներով կապված եմ «Բարսելոնայի» հետ, բայց կերկարաձգեմ համաձայնագիրն ավելի երկար ժամկետով: Երկրպագուները չպետք է անհանգստանան»,- հայտարարել է բրազիլացին beIN Sports-ին տված հարցազրույցում:
Նեյմարի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018թ.:
Նեյմարը «Սանթոսից» «Բարսելոնա» է տեղափոխվել 2013թ. ամռանը: Ի սկզբանե հայտարարվել էր, որ գործարքի արժեքը եղել է 57.1 մլն եվրո: Սակայն 2014թ. դատաքննություն էր սկսվել, քանի որ «Բարսելոնային» կասկածում էին հարկերը չվճարելու մեջ, իսկ գործարքի ռեալ արժեքը կազմել է 94.8 մլն եվրո:
Նեյմարը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 101 հանդիպում, որի ընթացքում դարձել է 62 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը