Բաժիններ՝

Ամեն ինչ կանենք երկրպագուներին մարզադաշտ վերադարձնելու համար. Հենրիխ Մխիթարյան

Մխիթարյանը ռուսական Спорт-Экспресс-ին տված հարցազրույցում խոսել է այս մրցաշրջանում իր խաղի, ինչպես նաև՝ Հայաստանի ազգային հավաքականների վերջին անհաջող խաղերի մասին: Ձեզ ենք ներկայացնում Հենրիխի նշած ամենահետաքրքիր մտքերը:

«Այս մրցաշրջանում ես ողջ ուժերս կենտրոնացնում եմ դաշտում: Ստացվում է այնպես, որ թիմակիցներս ինձ են օգնում գոլեր խփել, ես էլ` իրենց: Արդյունքում՝ հաղթանակի հասնելու համար օգնում ենք միմյանց: Շնորհակալ եմ Տուխելին ու թիմակիցներիս, որ օգնում են ինձ ցուցադրել լավագույն կարողություններս: Ըստ իս, իր դերն ունի նաև այն հանգամանքը, որ մրցաշրջանի սկզբից սկսեցի գոլեր խփել:

Այդպես էլ շարունակվեց:

Հայաստանի ազգային հավաքականն ունի երազանք՝ հանդես գալ Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում: Բայց ինչ արած: Չեմ կարող ասել, որ հիմա շատ հիասթափված եմ, քանի որ այս շրջափուլում մենք ընդամենը երկու միավոր վաստակեցինք: Իսկ երկու կամ չորս տարի առաջ, երբ մենք լավ հնարավորություններ ունեինք խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլ դուրս գալու, այդ ժամանակ իսկապես ցավալի էր: Մինչև ընտրական փուլի մեկնարկը դեռ մեկ տարի կա: Կարծում եմ` հաջողության հասնելու համար մի քիչ էլ բախտ է հարկավոր:

Կարդացեք նաև

Երևանում, հասկանալի պատճառներով, քիչ հանդիսական էր եկել. մենք կորցրել էինք բոլոր հնարավորությունները: Պարտվել էինք գրեթե բոլոր խաղերում, մարդիկ հիասթափված էին: Սակայն ուզում եմ ասել նրանց, որ ամեն ինչ կանենք, որպեսզի վերադարձնենք նրանց մարզադաշտ»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս