
Փրկություն խառնվող մազերի համար, որը կարող եք պատրաստել ձեր ձեռքերով

Takprosto.cc կայքը գրում է, որ խառնվող մազերն իսկական սարսափ են յուրաքանչյուր կնոջ համար: Դրանք սանրելը ցավոտ է, երկար ժամանակ է խլում: Տնային պայմաններում հնարավոր է պատրաստել միջոց, որը կօգնի մազերը ենթարկվող դարձնել:
Բաղադրիչներ
- 200 մլ հանքային ջուր
- 1 թեյի գդալ ալոէի հյութ
- 10-15 կաթիլ գրեյպֆրուտի հյութ
- 1-2 կաթիլ յուղ
Լավ խառնեք բոլոր բաղադրիչները: Մի մոռացեք մի քանի հանգամանքի մասին:
- Ժամանակ առ ժամանակ կտրեք մազերի ծայրերը:
- Որոշ ժամանակ մոռացեք վարսահարդարիչի և մազերը ներկելու մասին:
- Մազերը լվանալուց հետո բալզամ օգտագործեք:
- Մերսեք գլուխը:
- Օգտագործեք փայտից սանր: Այն չի վնասում մազերը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը