Տիգրան Սարգսյանն իր նոր պաշտոնը կստանձնի 2016թ. փետրվարի 1-ից

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 1-ից կգլխավորի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան: Այս մասին, ինչպես տեղեկացնում է inform.kz-ն, այսօր Եվրասիական տնտեսական խորհրդի նիստից հետո հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Այսօր օրակարգում ներառված էր 15 հարց: Մենք այդ բոլոր հարցերը քննարկեցինք: Մենք որոշում կայացրինք այն մասին, որ հաջորդ տարվա փետրվարի 1-ից Հայաստանը կնախագահի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում: Մենք նաև որոշում ենք կայացրել, թե ով է Վիկտոր Խրիստենկոյից հետո գլխավորելու մեր հանձնաժողովը: Նա Տիգրան Սարգսյանն է՝ Հայաստանի նախկին վարչապետը»,- ասել է Լուկաշենկոն:
Վերջինս նաև տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա այս տարվա դեկտեմբերին Մոսկվայում:

Հիշեցնենք, որ Խրիստենկոյի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2016 թվականի փետրվարին:

Խրիստենկոյի խոսքով՝ Տիգրան Սարգսյանը շատ ժամանակ է հատկացրել եվրասիական ինտեգրմանն ու եղել է Հայաստանի անդամակցության լոկոմոտիվը:

Նա նաև հայտնել է ևս մի նորամուծության մասին՝ որոշվել է կոլեգիայում երկրների ներկայացուցիչների թիվը 3-ից դարձնել 2:
Կոլեգիան բաղկացած է լինելու 10 նախարարից, հայտնել է Խրիստենկոն:

Տեսանյութեր

Լրահոս