
Ռոջերսը մատնացույց արեց ինձ և ասաց թիմին. «Փոխհատուցեք նրա տեղը». Սթիվեն Ջերրարդ

«Լիվերպուլի» լեգենդը գրել է «Չելսիի» հետ խաղի ժամանակ իր հայտնի անկումից հետո հանդերձարանում տեղի ունեցած խոսակցության մասին: Իր գրքում Սթիվեն Ջերրարդը գրել է Բրենդան Ռոջերսի ճառի մասին:
«Ամբողջ խաղակեսում ամեն ինչ անում էի, որ ինչ-որ բան ստեղծեմ: «Չելսին» ուղղակի շարունակում էր կասեցնել մեր հարձակումները: Եվ այդտեղ ես սայթաքեցի: Հանդերձարնում շատ ծանր էր:
««Լսեք,- ասաց Բրենդանը,- եթե ինչ-որ մեկն արժանի է որպեսզի նրան փրկեն, դա նա է». նա մատնացույց արեց ինձ: Ձեր ավագի փոխարեն պետք է վճարել: Քանի անգամ է նա ակումբը հանել փորձանքից և փոխել իրավիճակը, որը հնարավոր չէր փոխել դժվարություն հանել ֆուտբոլիստներին. նա արդեն լեգենդ է: Հիմա Դուք պետք է փոխհատուցեք նրան: Դրա համար դուք ունեք 45 րոպե: Սթիվի, մոռացիր: Դա արդեն եղել է: Իսկ հիմա գնացեք դաշտ և հաղթեք: Մենք դա կարող ենք»,- Չերրարդի խոսքերը մեջբերում է Squawka.com-ը:
«Չեսլիի» հետ այդ խաղը ավարտվեց «Լիվերպուլի» պարտությամբ (0:2):
2013-14թթ. մրցաշրջանում «Լիվերպուլը» գրավեց 2-րդ տեղը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը