Բաժիններ՝

Գենադի Գոլովկինը ձեռնոց է նետել Ֆլոյդ Մեյվեյզերին

Միջին քաշային կարգում IBO և WBA վարկածներով աշխարհի անպարտելի ղազախստանցի չեմպիոնը տենչում է ամերիկյան մարտիկի հետ մենամարտ անցկացնել: Գոլովկինը հույս է հայտնել, որ Մեյվեյզերն իր համար դուրս կգա ռինգ:

«Ֆլոյդը դեռ չի ավարտել բռնցքամարտը: Նա լավ բիզնեսմեն է: Նա շատ խելացի տղա է: Նա ապագայի պլաններ ունի: Ես նրա հետ մենամարտի հույս ունեմ: Սա բռնցքամարտ է, և այստեղ շարտ կարճ է կարիերան: Ինչո՞ւ ոչ: Սա շատ լավ շանս է մեզ համար»,- ղազախստանցի մարտիկի խոսքերը մեջբերում է Boxingscene-ը:

Սեպտեմբերի 13-ին Մեյվեյզերն իր կարիերայի 49-րդ մարտում (49 մարտ` 49 հաղթանակ) հաղթեց Անդրե Բերտոյին:

Հոկտեմբերի 17-ին WBA վարկածի սուպերչեմպիոնի տիտղոսի համար Գոլովկինը կմենամարտի Դավիդ Լեմիեյի հետ:

33-ամյա Գոլովկինը անցկացրել է 33 մենամարտ և հաղթել է բոլոր 33-ում, որոնցից 30-ը նոկաուտով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս