Բաժիններ՝

Ռոման Բերեզովսկին չի հավատում, որ հայերը կարող էին խաղը վաճառել

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, դարպասապահ Ռոման Բերեզովսկին sport-express.ru-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է այն տեղեկությունը, թե Եվրո-2016-ի որակավորման փուլի վերջին տուրի Հայաստան-Ալբանիա խաղը վաճառել են հավաքականի 4 ֆուտբոլիստներ:

Բերեզովսկին նշել է, որ առաջին անգամ է լսում այդ պատմության մասին: Ամեն դեպքում, ամեն ինչ պետք է ստուգվի: Ըստ նրա, նման բան պարզապես հնարավոր չէ: Հնարավոր է, սերբ լրագրողները միտումնավոր ապատեղեկատվություն են տարածել: Հնարավոր է, որ նրանք չեն կարողանում հաշտվել Ալբանիայի ընտրանու հաջողության հետ, այն դեպքում, երբ Սերբիան չի խաղալու Եվրոպայի առաջնությունում:

Բերեզովսկին նաև նշել է, որ Ալբանիայի հետ խաղում մոտիվացիայի պակասի մասին խոսք լինել չի կարող. չէ որ պաշտպանում ես ազգի պատիվը, խաղում ես սեփական երկրպագուների առջեւ:

Պարզապես այդպես է ընթացել խաղը: 6-րդ րոպեին Հայաստանի հավաքականը կարող էր բացել հաշիվը, սակայն չկարողացավ գրավել դարպասը եւ պատժվեց:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս