Ֆրանսիան հանդես է եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու օգտին
Ֆրանսիան հանդես է եկել Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները չեղյալ հայտարարելու օգտին, եթե Մինսկի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Այդ մասին հայտնել են Ելիսեյան պալատից «նորմանդյան քառյակի» գագաթաժողովի նախօրեին, որը տեղի կունենա Փարիզում հոկտեմբերի 2-ին:
«Ֆրանսիան հենց սկզբից պնդում էր, որ պատժամիջոցները ընդունվել են ոչ թե այն բանի համար, որ պատժեն կողմերից ինչ-որ մեկի, այլ այն բանի, որ քաղաքական նոր գործընթացի սկիզբ հանդիսանան: Մինսկյան պայմանավորվածությունները կյանքի կոչելու դեպքում մենք հանդես կգանք պատժամիջոցները չեղյալ հայտարարելու օգտին»,- TASS-ը մեջբերել է Ելիսեյան պալատի աղբյուրի խոսքերը:
Աղբյուրը նաև նշել է, որ Սիրիայում Ռուսաստանի ռազմական օպերացիան չի ազդում «նորմանդյան ձևաչափով» Ուկրաինայի վերաբերյալ քննարկման վրա:
«Պետք չէ խառնել Սիրիան ու Ուկրաինան»,- ընդգծել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը: