Ռուսաստանի ՊՆ-ն հաշվետվություն է ներկայացրել Սիրիայում ավիահարվածների վերաբերյալ
ՌԴ պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն՝ ռուսական ավիացիան անցած գիշեր հարվածներ է հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի 4 օբյեկտների:
«Իդլիբ նահանգում ոչնչացվել են ահաբեկչական խմբավորումների շտաբն ու զինապահեստը, ինչպես նաև զինյալների՝ Համա շրջանում գտնվող հրամանատարական կետը: Ավիառումբի ճշգրիտ թիրախի արդյունքում ոչնչացվել է Հոմս քաղաքից հյուսիս գտնվող գործարանը, որտեղ մեքենաները պատվում էին պայթուցիկ նյութերով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ռուս զինվորականները նշել են, որ ռուսական ավիացիայի գործողությունները համաձայնեցվել են սիրիական բանակի ղեկավարության հետ, տեղեկացնում է korrespondent.net-ը:
Հաղորդվում է, որ ահաբեկիչների գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու համար օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր:
Ինչպես լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, Ռուսաստանի ռազմա օդային ուժերի ավիացիոն խմբի կազմում ներառված է ավելի քան 50 ինքնաթիռ ու ուղղաթիռ, որոնք հարվածներ են հասցնում Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին:
«Ցերեկային ժամերին իրականացվել է ավելի քան թռիչք ԴԱԻՇ-ի 8 օբյեկտների ուղղությամբ, որոնց մասնակցել են «Սու-24Մ» ու «Սու-25» ինքնաթիռներ, որոնք հագեցած են թիրախին հարվածելու ամենաժամանակակից համակարգերով»,- տեղեկացրել է գեներալը:
Նա նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանը չի պլանավորում մասնակցել ցամաքային օպերացիաների Սիրիայի տարածքում: