Հոթ-դոգը կարող է քաղցկեղի պատճառ դառնալ
Ամբողջ աշխարհով մեկ հազարավոր մարդիկ, հատկապես՝ երեխաները, պաշտում են հոթ-դոգ ուտելը: Հոթ-դոգը ժամանակակից սերնդի ամենասիրված ուտելիքներից մեկն է, այն հիմնականում ուտում են նախաճաշին, սակայն կան այնպիսիք, ովքեր այն ուտում են ամբողջ օրվա ընթացքում:
Այնուամենայնիվ, Ամերիկայի Քաղցկեղի հետազոտման կենտրոնը վերջերս արված հետազոտությունների արդյունքում պարզել է, որ միայն մեկ հոթ-դոգը կարող է 21%-ով բարձրացնել աղիքային քաղցկեղի ռիսկը:
Այս իրավիճակն ավելի շատ սպառնում է երեխաներին, ովքեր մեկ ամսում 12-ից ավելի հոթ-դոգ են ուտում, ինչն էլ բարձրացնում է տարբեր հիվանդություններ ձեռք բերելու ռիսկը, հատկապես՝ լեյկեմիան:
Հոթ-դոգները պատրաստվում են կենդանական մնացորդներից, ներառյալ՝ ճարպոտ հյուսվածքներից և կաշվից, կենդանու ոտքերից և այլ մասերից:
Ավելին, քաղցկեղ առաջացնող տարրերը կարող են մարդու հյուսվածքներում ուռուցքների առաջացման պատճառ դառնալ:
Ի հավելումն, ձեզ ենք ներկայացնում մի քանի քիմիական տարրեր, որոնք կարող են տարբեր ինֆեկցիաներ առաջացնել մարդու օրգանիզմում, քանի որ դրանց չափաքանակն այս մթերքում չափից շատ է:
- Սոդա ֆոսֆատ
- Սոդա լակտատ
- Դեքստրոզա
- Սոդայի նիտրիտներ
- 2%-ից քիչ աղ
- Համային հավելումներ
- Խոզի միս
- Մեխանիկական եղանակով ստացված հնդկահավ
- և այլն
Սակայն այսքանով չի սահմանափակվում հոթ-դոգների բաղադրությունը: Ըստ Միացյալ Նահանգների գյուղատնտեսության նախարարության հայտարարության՝ հոթ-դոգում կան նաև հավելյալ բաղադրիչներ, օրինակ՝ առնետների ոտքեր, ապակու կտորներ, մետաղային տարրեր, և այլն:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը