
Թուրքիայում հայտնի լրագրողի են ծեծել

Թուրքիայի ամենահայտնի լրագրողներից մեկը՝ Ահմեդ Հաքանը, ֆիզիկական բռնության է ենթարկվել, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Հայտնի է, որ 4 մարդ հարձակվել են Hürriyet թերթի աշխատակցի վրա նրա տան դիմաց: Դեպքը տեղի է ունեցել այսօր գիշերը, երբ լրագրողը տուն է վերադարձել CNNTürk-ով հեռարձակվող հաղորդման նկարահանումներից:
Հարձակվողները լրագրողին ծանր վնասվածքներ են հասցրել:
Տղամարդուն հոսպիտալացրել են: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: