
Բացահայտվել է «Էմիլի Արեգակում» տեղի ունեցած գողության դեպքը

Tsayg.am-ը գրում է. Գողության դեպք Գյումրիում: «Էմիլի արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի տնօրենը սեպտեմբերի 27-ին ոստիկանություն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ կենտրոնի պաշտոնական բացման օրը` սեպտեմբերի 26-ին, Ավստրիայից ժամանած հյուրերից մեկի պայուսակից անհետացել է պլանշետ և 600 եվրո: Ոստիկանության Մուշի բաժնում ձեռնարկված օպերատիվ աշխատանքների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է:
«Այսօր» լրատվականին ոստիկանությունից հայտնել են, որ հանցագործությունը կատարել է 23-ամյա Ռ. Գ.-ն: Գողոնն առգրավված է: