
Վթար Ջերմուկ-Ջրվեժ ավտոճանապարհին

Սեպտեմեբրի 30-ին, ժամը 18.55-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Ջրվեժ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել կամրջից. անհարժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Ջերմուկ-Ջրվեժ հատվածի 3-րդ կմ-ում դեռևս «Dodge Durango» մակնիշի 34 QM 801 պ/հ (վարորդ Ա. Դ., ծնվ.1989 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել կամրջից. առկա է ընկնելու վտանգ:
Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի կիրառմամբ ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: