Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» 2013թ. օգոստոսից հետո առաջին անգամ գլխավորեց Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը

Շաբաթ օրը «կարմիր սատանաները» ջախջախեցին «Սանդերլենդին» (3:0) և առաջ անցան նույն քաղաքը ներկայացնող «Մանչեսթեր Սիթիից»:

«Մանչեսթեր Յունայթեդի» հաշվին կա 16 միավոր և ակումբը միանձնյա գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգան:

Նախորդ անգամ «կարմիր սատանաները» գլխավորում էին ԱՊԼ մրցաշարային աղյուսակը 2013-14թթ. մրցաշրջանի առաջին տուրի ընթացքում, ինչից հետո` գնդակների տարբերությամբ առաջ անցավ «Մանչեսթեր Սիթին»:

Այդ ժամանակ մանկունյանցիները սկսեցին մրցաշրջանը «Սուոնսիի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակով (4:1), բայց 1 շաբաթ անց կորցրին միավորներ «Չելսիի» դեմ խաղում (0:0):

«Մանչեսթեր Յունայթեդը» 20 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, ինչը համարվում է ազգային ռեկորդ:

«Կարմիր սատանաների» վերջին 13 չեմպիոնությունները տեղի են ունեցել Սըր Ալեքս Ֆերգյուսոնի դարաշրջանում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930