81-ամյա Սոֆի Լորենը դարձել է Dolce & Gabbana-ի գովազդային արշավի դեմքը
Լեգենդար իտալուհի Սոֆի Լորենը դարձել է Dolce & Gabbana-ի նոր գովազդային արշավի դեմքը, հայտնում է The Daily Mail-ը:
Ընկերությունը դերասանուհուն նվեր է արել՝ նրա պատվին թողարկելով նոր՝ մուգ գինեգույն շրթներկ, որը ստացել է «Սոֆի Լորեն №1» անվանումը:
Շրթներկի շնորհանդեսը նվիրվում է Լորենի ծննդյան 81-ամյակին:
Դերասանուհու ինքնագրով տուփը ձևավորված է ոսկեգույնով:
Շրթներկը կարժենա 37 դոլար:
««Սոֆի Լորեն №1» շրթներկի միջոցով մենք շնորհակալություն ենք հայտնում Լորենին: Շնորհակալություն ձեր գեղեցկության համար: Դուք համաշխարհային ֆավորիտ եք ու մեծ էկրանների կուռք»,- հայտարարել են ապրանքանիշի դիզայներներ Դոմենիկո Դոլչեն ու Ստեֆանո Գաբբանան:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ այստեղ