Բաժիններ՝

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունների լավագույն թալիսմանները

2018 թվականին Ռուսաստանում կմեկնարկի ֆուտբոլային տոնը՝ Աշխարհի առաջնությունը: Աշխարհի բոլոր առաջնությունները աչքի են ընկնում ոչ միայն վառ ու խելահեղ ֆուտբոլով, այլև յուրօրինակ ու տարբրվող թալիսմաններով: Դեռ 2015 թվականն է, բայց Ռուսաստանում վաղուց արդեն մեկնարկել է թալիսմանի ընտրության մրցույթը: Մինչ պաշտոնապես կհայտարարվի, թե որ հերոսը կդառնա Աշխարհի 2018 թվականի առաջնության խորհրդանիշ-թալիսմանը, առաջարկում ենք ձեզ ծանոթանալ Աշխարհի առաջնությունների հետաքրքիր ու յուրօրինակ թալիսմաններին:

1.Վիլլի – Անգլիա, 1966

Առյուծ Վիլլին Անգլիայում անցկացվող առաջին աշխարհի առաջնության թալիսմանն էր, ինչպես նաև ֆուտբոլի պատմության առաջին թալիսմաններից: Այս առյուծից հետո, որպես ավանդույթ, թալիսմանները պատկերվում էին գնդակով: Նա կրում էր ազգային գույներին բնորոշ հագուստ: 1505410-R3L8T8D-650-bffa27f7_640x640

2. Խուանիտո – Մեքսիկա, 1970

Մեքսիկայում ամենատարածված անունը կրող հերոսը՝ Խուանիտոն, կարմիր այտերով թբլիկ տղա էր, ով կրում էր ազգային գլխարկ՝ սոմբրերո: Ընտրվել էր հենց այս խորհրդանիշը, քանի որ այն տիպիկ մեքսիկացու էր հիշեցնում: 1508610-R3L8T8D-650-bf60e861_640x988

3. Թիփ և Թոմ – Գերմանիա, 1974

Այս թալիսմանից հետո կարելի է հիանալ գերմանացիների հումորով և ինքնաքննդատությամբ: Թիփի հագուստին գրված WM տառերը նշանակոմ են Weltmeisterschaft՝ աշխարհի առաջնություն, իսկ Թոմի շապիկի 74-ը առաջնության անցկացման տարեթիվն է: 3_640x661

4. Գաուչիտո – Արգենտինա, 1978

Արգենտինաիցները թալիսմանը ընտրելիս շարունակեցին ավանդույթները և ընտրեցին տղայի կերպարը: Մեքսիկացի Խուանիտոյի և գերմանացի ուրախ կերպարներ Թիմի ու Թոմի ֆոնին Գաուչիտոն իսկական սպորտսմենի տեսք ունի: 4_640x808

5. Նարախինտիո – Իսպանիա, 1982

Որքան էլ տարօրինակ է, բայց իսպանացիները, որպես խորհրդանիշ ընտրեցին ոչ թե մարդուկ, այլ նարինջ: Նարինջին հագցրին անգամ ազգային գույներով մարզաշապիկ: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ իսպանացիների ամենամեծ հպարտությունը իրենց երկրում աճող նարինջն է: 5_640x571

6. Պիկե – Մեքսիկա, 1986

Մեքսիկացիները շարունակեցին իսպանացիների սկսածը և իրենք էլ իրենց համար կարևոր համեմունքի պատկերով ստեղծեցին աշխարհի խաղերի թալիսմանը: Հիմնական ատրիբուտը, միևնույնն է, մնաց սամբրերոն: 6_640x700

7. Չաո – Իտալիա, 1990

Կուբիզմը իր ողջ գեղեցկությամբ: Իտալացիները խորհրդանիշը խորանարդներից պատրաստված մարդուկն էր, ում գլխի փոխարեն ֆուտբոլային գնդակ էր: Նա ներկված էր իտալացիների համար ազգային համարվող գույներով՝ կանաչ, կարմիր և սպիտակ: Որպես անուն ընդունված էր իտալերենում ամենաշատ օգտագործվող բառը՝ բարև՝ չաո: 7_640x837

8. Սթրայքեր –  ԱՄՆ, 1994

Ամերիկացիները առաջին անգամ օգտագործեցին կենդանու պատկերը՝ իրենց թալիսմանը ստեղծելով շան կերպարում: Շատ գեղեցիկ թալիսմանը դարձավ ամենից շատ վաճառվողներից և օգտագործվողներից մեկը, չնայած այն բանին, որ ամերիկացիների համար ֆուտբոլը այնքան էլ առաջնային չէ: 8_640x777

9. Ֆուտիկս – Ֆրանսիա, 1998

Ֆրանսիացիները առանց կասկածի ընտրեցին ազգային խորհրդանիշ աքլորին: Շատ գունեղ և աչքի ընկնող խորհրդանիշը օգնեց ֆրանսիացիներին հաղթել այդ տարվա առաջնությունը: Բացի այդ Ֆուտիկսը գերազանցեց Սթրայքերի գրանցած կոմերցիոն ռեկորդը: 9_640x757

10. Աթո, Կազ և Նիկ – Ճապոնիա և Հարավային Կորեա, 2002

Ասիայում անցկացվող աշխարհի առաջին առաջնությունը ունեցավ միանգամից 3 թալիսման: Երեքն էլ ստեղծված էին համակարգչային գրաֆիկայով և խորհրդանշում էին բարձր տեխնոլոգիաների դերը այս երկրների կյանքում: Այս երեք կերպարները ֆուտբոլային փոքրիկ թիմ էին ներկայացնում. Աթոն մարզիչն էր, իսկ կազը և Նիկը՝ ֆուտբոլիստները: 10_640x828

11. Գոլեա 6-րդ և Պիլե – Գերմանիա, 2006

40 տարի անց գերմաինայում կրկին պետք է անցկացվեր Աշխարհի առաջնություն և կրկին կար թալիսման ընտրելու խնդիրը: Թալիսմանը այս անգամ ևս առյուծն էր` Գոլեա 6-րդ անվամբ, իսկ նրան ուղեկցում էր Պիլե անունով խոսող գնդակը: Կոմերցիոն ճգնաժամը եկավ փաստելու, որ թալիսմանի ընտրությունը այնքան էլ հաջող չէր: 11_640x799

12. Զակումի – Հարավաֆրիկյան Հանրապետություն, 2010

Կանաչ և դեղին վագրը դարձավ 2010 թվականի առաջնության խորհրդանիշը: Այս գույները Աֆրիկայում ազատության և հպարտության խորհուրդն ունեն: Ճիշտ է, թալիսմանը համարվեց ամենագեղեցիկներից մեկը, սակայն նրա գույները դարձավ երկար քննարկումների առիթ: 12_640x640

13. Ֆուլկաո – Բրազիլիա, 2014

Այս թալիսմանի անունը առաջացել է ֆուտբոլ և էկոլոգիա բառերի համադրմամբ: Այս խենթ ու գունեղ կերպարը ասես իսկական բրազիլացի լիներ: Ժամանակ առ ժամանակ նա կլորանում ու դառնում էր գնդակ, ինչպես նաև պարում էր սամբա ամեն անգամ, երբ բրազիլացիները դառնում էին գոլի հեղինակ: 13_640x733

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս