![](/banners/BeFunky-design.jpg)
Հալկը և Կրիշտիանու Ռոնալդուն ընդգրկվել են Չեմպիոնների լիգայի 1-ին տուրի խորհրդանշական հավաքականում
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/CPMbUS2W8AAIYmf.png)
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը նշել է բրազիլացու հատուկ ներդրումը «Վալենսիայի» նկատմամբ տարած հաղթանակի գործում:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի խմբագրությունը «Զենիթի» ռմբարկուին ներգրավել է Չեմպիոնների լիգայի առաջին խաղերի 11 լավագույն ֆուտբոլիստների ցանկի մեջ:
Հալկից բացի, խորհրդանշական հավաքականում են ընդգրկված դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը («Յուվենթուս»), պաշտպաններ Յոսիպ Պիվարիչը («Դինամո» Զագրեբ), Լեոնարդո Բոնուչչին («Յուվենթուս»), Դանթեն («Վոլֆսբուրգ») և Ալեսանդրո Ֆլորենցին («Ռոմա»):
Կիսապաշտպաններն են՝ Նիկոլաս Գայտանը («Բենֆիկա»), Հական Չալհանօղլուն («Բայեր») և Անխել Դի Մարիան («ՊՍԺ»):
Ինչպես նաև՝ հարձակվողներ Անտուան Գրիզմանը («Ատլետիկո») և Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»):
Պատրաստեց Անի Գաբուզյանը