Երեխայի կերակրափողն է վնասվել. իրեն և 4-ամյա դստերը սնդիկով թունավորած կնոջ և երեխայի կյանքին վտանգ չի սպառնում. yerkir.am
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 08-ի սահմաններում, Շ. Թումանյանն իր ննջասենյակում ինքնասպան լինելու համար խմել է սնդիկի հիդրօքսիդ, բացի այդ` ներարկիչի միջոցով սնդիկի հիդրօքսիդ է խմեցրել իր անչափահաս 4-ամյա դստերը։
Yerkir.am-ի հետ զրույցում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից բժշկուհի Տիրուհի Չերքեզյանը նշեց, որ երեխայի վիճակը կայուն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: «Բավական ակտիվ երեխա է, ուղղակի պետք է լավ բուժում ստանա, քանի որ կերակրափողն ու ստամոքսի լորձաթաղանթն է վնասվել: Երեխայի մոտ են նրա տատիկն ու պապիկը, խելոք մնում է նրանց մոտ. երեխան հոգեկան որևէ խնդիր չունի: Նա պետք է երկարատև բժիշկների հսկողության տակ մնա, որովհետև սնդիկը մի քիչ ուշ է հեռանում օրգանիզմից»,- ասաց բժշկուհին:
Մոր վիճակը նույնպես գնահատվում է լավ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: