Լևոն Արոնյանը զբոսնել է Բաքվի փողոցներով
Բաքվում ընթացող Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը (World Cup 2015) մասնակցող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը զբոսնել է Ադրբեջանի մայրաքաղաքում, հայտնում է Շախմատի աշխարհի գավաթի մամլո ծառայությունը:
Նշվում է, որ Արոնյանն այցելել է Բաքվի հին մասը՝ Իչերիշեհեր:
Ավելի վաղ հարցազրույցներից մեկում Արոնյանը ասել էր, թե ցանկանում է զբոսնել Բաքվի փողոցներով:
«Մրցությանը պայքարում են բազմաթիվ հայտնի շախմատիստներ, այդ պատճառով էլ մրցակցությունն այստեղ շատ ուժեղ է»,- ասել էր գրոսմայստերը:
Նշենք, որ Արոնյանը 1/32 եզրափակիչ խաղում պարտվել է Ուկրաինայի ներկայացուցիչ Ալեքսանդր Արեշչոնկոյին:
Արոնյնը նաև իր տպավորություններն է հայտնել Աշխարհի գավաթի կազմակերպման վերաբերյալ:
«Կազմակերպվածությունը հիանալի է: Մենք՝ Հայաստանի շախմատիստներս, ուրախ ենք, որ մեզ լավ են վերաբերվել: Մեզ համար ստեղծվել են բոլոր պայմանները»,- ասել է շախմատիստը: